Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պուտինը հանդիպել է գործարարներին

Պուտինը հանդիպել է գործարարներին
21.12.2014 | 13:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնված հանդիպում է ունեցել ռուսական առաջատար բիզնեսմենների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև վերջերս տնային կալանքից ազատված, հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը:
Քննարկման հիմնական հարցերը եղել են ներկա տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, նոր խաղի կանոններն այդ իրավիճակի համար: Միաժամանակ քննարկվել է վերջերս Պուտինի առաջարկած «տնտեսական ամնիստիայի» նախագծի հնարավոր իրականացումը:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ